Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
20.03.2024 12:45
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 19-ին Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Իջևանի բաժին է տեղափոխվել 32-ամյա Մովսես Ա.-ն, որը փետրվարի 12-ից Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: