ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սպիտակ քաղաքում
21.03.2024 11:55
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Սպիտակ քաղաքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 65-ամյա Գուրգեն Ա.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու և նախաքննական մարմին ներկայանալուց խուսափելու համար:
Գուրգեն Ա.-ն պարտավորվել է ներկայանալ հետախուզումը նախաձեռնողին:
Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: