Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
26.03.2024 12:04
Հետախուզվողի հայտնաբերում

Մարտի 25-ի ժամը 5.15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Դավիթ Ա.-ն: Նա մարտի 13-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: