Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
20.03.2024 12:47
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, մարտի 19-ին Նոր Արեշի 49-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 41-ամյա Անդրանիկ Բ.-ին: Նա փետրվարի 25-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Ադիգեայի Հանրապետության իրավապահների կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: