ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով

Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Արմավիրի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 20-ին Արմավիրի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Սերյոժա Հ.-ն: Նա 2017 թ. հունվարի 13-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մեղադրանքով):

Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: