Գողության համար բերման ենթարկվածը նաև հետախուզման մեջ էր
10.11.2022 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին գողության համար ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկված 49-ամյա Զուրաբի Բ.-ն 2019 թ. մայիսի 8-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի(Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: