44-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
22.04.2024 15:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ապրիլի 20-ի ժամը 21.10-ին հայտնաբերել և բաժին են տեղափոխել 44-ամյա Հովհաննես Ռ.-ին, որը մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: