Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
21.02.2024 14:54
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները փետրվարի 20-ին Արմաշ գյուղի Արցախի փողոցում հայտնաբերվել և բաժին են տեղափոխել 49-ամյա Վրեժ Շ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: