Հետախուզվող է հայտնաբերվել
02.03.2013 12:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Վ. Փափազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Հովհաննիսյանին, որը 2011 թ. դեկտեմբերի 2-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Գ. Հովհաննիսյանը ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: