Հետախուզվող կինը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկություն
26.06.2013 10:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Անդրանիկի փողոցի 133 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Սեդա Մ.-ին, որը հունիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Սեդա Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: