ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական ոստիկանության ծառայողները խարդախության մեղադրանքով հետախուզվող կնոջ են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ ստացան տեղեկություններ, որոնք իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ։  Նույն օրը Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու Կենտրոնական բաժին տեղափոխվեց 53-ամյա մի կին։ Նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Քննությանը հայտնի տվյալներով՝  53-ամյա կինը, արտերկիր մեկնելու գործընթաց կազմակերպելու պատրվակով, տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել էր 3 միլիոն դրամ և 5 հազար դոլար։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: