ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ իրավապահներին

Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ իրավապահներին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 28-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Մալաթիայի բաժնի ծառայողներին է ներկայացել 31-ամյա Հարություն Կ.-ն, որը 2019 թ. մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) և 187-րդ (Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: