Գողությունների և գողության փորձերի մեղադրանքով դատաքննությունից խուսափողը ներկայացվեց դատարան
01.03.2023 11:48
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 28-ին բաժին է ներկայացել 34-ամյա Միխայիլ Հ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: