ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով

Հետախուզվում էր վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների և Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 28-ին Հայաստան վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Բազումի բաժին է տեղափոխվել 42-ամյա Ռադիկ Ս.-ն: Նա փետրվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռադիկ Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: