Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
01.03.2023 11:52
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 28-ին բաժին է ներկայացել 37-ամյա Վահե Ա.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: