Երկու հետախուզվող, մեկը` ինքնակամ
01.09.2023 11:27
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 31-ին, ժամը 11-ին, Մալաթիայի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լենինգրադյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել Արայիկ Ն.-ին, որը հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` առանց խափանման միջոցի:
Իսկ նույն օրը, ժամը 9-ին, Մալաթիայի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող 41-ամյա տղամարդը բաժին է ներկայացել ինքնակամ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: