Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
01.10.2022 11:24
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 29-ին Հայաստան վերադարձել և Վաղարշապատի բաժին է ներկայացել 31-ամյա Արթուր Խ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: