Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժիններ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 30-ին բաժին է ներկայացել 35-ամյա Արտակ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին բաժին է ներկայացել 26-ամյա Գոռ Հ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 30-ին բաժին է ներկայացել 26-ամյա Էրիկ Կ.-ն, որը նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: