Հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում
02.03.2021 11:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Էջմիածին քաղաքի Շոլոխովի փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Էրիկ Վ.-ն, որը փետրվարի 27-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: