Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով
02.03.2023 11:45
Հետախուզվողի հայտնաբերում

Իրացնելով ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մարտի 1-ին Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Արտյոմ Հ.-ին: Նա 2022 թ. օգոստոսի 1-ից ՌԴ Սոչի քաղաքի ՆԳՎ Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: