Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
02.03.2023 11:52
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 1-ին Բազումի բաժին է ներկայացել փետրվարի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով հետախուզվող 25-ամյա Սամվել Ն.-ն: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Լոռու մարզի քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: