Նոր Նորքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
02.07.2020 12:18
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հուլիսի 1-ին Բանավան թաղամասից բերման են ենթարկել 35-ամյա Արտակ Ա.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: