Հետախուզվողը ներկայացվեց պրոբացիայի ծառայություն
02.09.2023 10:41
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 8.30-ին, Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ջրաշենի 2-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1988 թ․ ծնված Սինոտ Բ․-ն։ Նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ԱՆ պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: