Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում
03.02.2023 10:58
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի և Կումայրիի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 37-ամյա Արմեն Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: