1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին սպանության մեղադրանքով հետախուզվողին. անդրադարձ դեպքին

03.02.2023 17:04 Սպանություն

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ստացան։ Մանրակրկիտ մշակվեց գործողությունների հաջորդականությունը, որոնց հաջող իրականացման արդյունքում փետրվարի 2-ին, կեսգիշերին մոտ, մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 29-ամյա երիտասարդ։ Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցավոր արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ սպանության։
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 25-ին կրակոցներ էին հնչել Շենգավիթի Եղիշե Թադևոսյան փողոցում։ Զինված միջադեպի հետևանքով երկու տղամարդ տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը մահացել էր։ Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերեցին արնանման հետքեր, պարկուճներ, փամփուշտներ, հրազեն և այլն։ Կրակոցներից վնասվել էր մոտակա բնակարններից մեկի պատուհանը։
29-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: