Հետախուզվողը բերման ենթարկվեց Բագրատաշենի սահմանային անցակետից
04.01.2017 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Իջևանի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 3-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արթուր Է.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: