Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և օդանավակայանից բաժին է ներկայացվել 29-ամյա Հարություն Ս.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					