Կենտրոնականի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. ևս 3-ը ներկայացել են կամավոր
04.07.2020 13:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին, ժամը 11.30-ին, Ուլնեցու փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Ամաուրի Տ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Նույն օրն իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր բաժին են ներկայացել նույն մեղադրանքով հետախուզվող ևս 3 քաղաքացի՝ Լազարո Դ.-ն, Լազարո Գ.-ն և Միշել Գ.-ն։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: