Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
04.07.2023 11:40
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին բաժին է ներկայացել 37-ամյա Տիգրան Ա.-ն: Նա հունիսի 30-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հատախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: