Շենգավիթի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գարեգին Նժդեհի փողոցում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 31-ամյա Լևոն Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: