Ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
04.12.2020 12:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 3-ին Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել 46-ամյա Տիգրանուհի Ք.-ն, որը հոկտեմբերի 23-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Տիգրանուհի Ք.-ն ներկայացվել է Էրեբունու բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: