Հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Արին-Բերդի փողոցում
05.01.2024 12:54
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 4-ին Արին-Բերդի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա Գոռ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: