Հետախուզվողը հայտնաբերվեց Եղիշե Թադևոսյան փողոցում
 
                                            Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 4-ին Եղիշե Թադևոսյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1990 թ. ծնված Գրիշա Բ.-ին, որը սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի (Ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Գրիշա Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					