Հետախուզվում էր գողության մեղադրանքով
06.12.2022 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 5-ին Գերցենի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա Սեյրան Դ.-ն, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: