Քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
07.06.2023 12:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Դավիթաշենի 2-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է 35-ամյա Սամվել Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: