Հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս քաղաքում
08.02.2023 13:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին Մասիս քաղաքի 3-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 22-ամյա Հրաչ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: