Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 7-ին Քաջազնունու փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 26-ամյա Արման Մ.-ին, որը դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					