Գավառի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
08.12.2022 11:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Գավառի բաժին են տեղափոխել 32-ամյա Արմեն Ս.-ին, որը մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: