Նոյեմբերյանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
 
                                            Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 7-ին, ժամը 04.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 26-ամյա Թաթուլ Զ.-ին: Նա 2021 թ. նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					