Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
09.07.2021 17:00
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 8-ին բաժին է ներկայացել 31-ամյա Վարդան Վ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: