Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
09.12.2022 12:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Նազարբեկյան թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Հակոբ Թ.-ին, որը դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: