Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիր գյուղում
09.12.2022 12:25
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 9-ին, ժամը 00.30-ին, Արմավիրի մարզի Արմավիր գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 42-ամյա Նելսոն Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: