Հետախուզվում էր խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու համար
09.12.2022 12:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Դավիթ Ք.-ն, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: