ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հայտնաբերվել է հետախուզվող 7 անձ

Հայտնաբերվել է հետախուզվող 7 անձ

Հունվարի 8-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 2001 թ. ծնված Միքայել Ռ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 29-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Միքայել Ռ.-ն ներկայացվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին:

***

Հունվարի 8-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, որը 2021թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) և 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Հունվարի 9-ին, ժամը 23.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Տ.-ն, որը 2021 թ. հուլիսի 14-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Համլետ Տ.-ն ներկայացվել է Կենտրոնական բաժին:

***

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 9-ին, ժամը 12.45-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Վալոդյա Բ.-ն, որը Գուգարքի բաժնի կողմից 2021 թ. նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հունվարի 9-ին, ժամը 09.30-ին, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Նվեր Հ.-ին, որը 2022թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, Արթիկ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հունվարի 5-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդգար Խ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:

***

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 8-ին, ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և նույն օրը, ժամը 06.20-ին, բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը 2008 թ. ապրիլի 18-ից Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է նախաքննական մարմնին և դատախազությանը։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: