ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նոյեմբերի 9-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 29-ամյա Վարդան Հ.-ն, որը նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վարդան Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: