Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
12.02.2024 12:25
Հետախուզվողի հայտնաբերում

Փետրվարի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 33-ամյա Սերոժ Հ.-ն, որը 2023 թ. հունվարի 27-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: