Համայնքային ոստիկաններն ու վետերանները հետախուզվողի են հայտնաբերել
10.12.2022 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Արցախի 4-րդ նրբանցքում հայտնաբերվել և բաժին է տարվել 35-ամյա Արթուր Բ.-ն, որը դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: