Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
14.03.2024 11:26
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 13-ին բաժին է ներկայացել 31-ամյա Արամայիս Գ.-ն: Նա մարտի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: