Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
05.03.2024 12:20
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Բրիջեշ Ս.-ն: Նա 2020 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: