Թմրամիջոցների իրացման և իրացման փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
09.02.2024 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 8-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տեղափոխվել 64-ամյա Հակոբ Հ.-ն, որը 2014 թ. հունիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ և 34-266-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: